Հակոբ Կարապետյանը խորհուրդ է տվել փակ պահել նոր աղբամանների կափարիչները (տեսանյութ)
16:20 • 07.09.19
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ երևանցիներին ծանոթացնելով նոր աղբամանների հետ: Նա խնդրել է փակել աղբամանների կափարիչները:
«Սա մեր համայնքի գույքն է, և մենք հուսով ենք, որ խնամքով կվերաբերվեք դրանց ու փակ կպահենք, որպեսզի անցանկալի բուրեր չտարածվեն քաղաքում»,-ասել է Հակոբ Կարապետյանը:
Placeholder










