Մոսկվայի Արարատի ֆուտբոլիստը տեղափոխվեց Նոա
Երևանի «Նոա» ՖԱ–ն մեկ տարվա պայմանագիր է կնքել կիսապաշտպան Կիրիլ Բորի հետ։ Հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
20–ամյա հարձակողական ոճի կիսապաշպանը հանդես է եկել ռուսական ՊՖԼ-ի «Սատուրն» (Ռամենսկոյե) և «Դոլգոպրուդնի» ակումբներում։
Կիրիլ Բորի վերջին ակումբը եղել է Մոսկվայի «Արարատ»-ը։
«Նոա»–ն հաջող ֆուտբոլային կարիերա և թիմում արդյունավետ խաղ է մաղթել իր նորեկին:










