Կոտայքում կայծակի հետևանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել. shamshyan.com

20:13 • 07.09.19

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Քարաշամբ գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրում կայծակի հետևանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ սատկած անասուններից 9-ը պատկանում են մեկ մարդու: Տեղանքը անանցանելի է, ավտոմեքենաները չեն կարողանում բարձրանալ դեպքի վայր և ստիպված բավական հատված ոտքով են գնում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։