Հոնկոնգում ցուցարարները բողոքի ակցիաներ են իրականացնում առևտրային կենտրոններում և երկաթուղային կայարարններում (լուսանկարներ)

19:34 • 07.09.19

 

Հոնկոնգում ցուցարարները բողոքի ակցիաներ են իրականում երկաթուղային կայարաններում և առևտրային կենտրոններում, որոնք պատկանում են MTR երկաթուղային համակարգի օպերատորին: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով չինական աղբյուրին:

Ավելի վաղ ցուցարարները սպառնացել էին կրկին հավաքվել օդանավակայանում, սակայն ոստիկանությունը և իշխանությունները միջոցներ են ձեռնարկել՝ օդակայանի աշխատանքի խափանումներից խուսափելու համար:

Ցույցերը շարունակվում են, թեև Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմը հայտարարել է բողոքի մեծ ալիք բարձրացրած արտահանձնման մասին օրինագիծը հետ կանչելու մտադրության մասին: Ավելի ուշ նա ընդգծել է, որ որոշումն ինքնուրույն է կայացրել, իսկ Պեկինն աջակցել է իրեն:

Բողոքի ցույցերին Հոնկոնգի բնակիչները մասնակցում են արդեն 14-րդ շաբաթն անընդմեջ: Նրանք պահանջում են, որ Հոնկոնգի իշխանությունները չընդունեն օրինագիծը, որով նախատեսվում է վարչական շրջանում բնակվող, սակայն Չինաստանում քրեական հետապնդման ենթակա անձանց արտահանձնել Չինաստանի մայրցամաքային հատված: