Սոչիում գրանցվել են ձյան առաջին տեղումները

23:13 • 07.09.19

Սոչիի առողջարանային շրջաններից մեկում՝ ծովի մակարդակից 2050 մետր բարձրություններում, գրանցվել են ձյան առաջին տեղումները: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին:

Ինչպես նշում են ականատեսները, ձյան տեղումներն սկսել են շաբաթ առավոտյան, իսկ երեկոյան տեղացած ձյունը դեռ չի հալչել:

Համապատասխան լուսանկարները տեղի բնակիչները հրապարակել են սոցցանցերում: Ձյունապատ հողատարածքը ֆիքսել են նաև վերահսկման տեսախցիկները:

Տեղի հեռուստաալիքի տվյալներով՝ այսքան վաղ այդ տարածքում ձյուն չէր տեղացել արդեն 30 տարի:
 

 
 
 
View this post on Instagram