Մեծ Բրիտանիայում սարդը մահացու ավտովթարի պատճառ է դարձել (տեսանյութ)

17:59 • 07.09.19

Մեծ Բրիտանիայի Բրեդֆորդ քաղաքում 31-ամյա բրիտանացի Էդվինաս Հիլիուսը ավտոմեքենայի դիմապակու վրա հայտնված սարդին սատկացնելու պատճառով շեղվել է, կորցրել ավտոմեքենայի կառավարումը և դուրս եկել ավտոճանապարհից՝ բախվելով լուսացույցին։

Վթարի հետևանքով լուսացույցն ընկել է հետիոտնային անցումի վրա կանգնած 58–ամյա կնոջ գլխին։ Կինը 36 մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ 13 օր անց մահացել է։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։  

Հիլիուսը ինքնակամ գնացել է ոստիկանություն և հայտնել ողբերգության մանրամասները։ Դատարանը վերջինիս երեք տարով զրկել է մեքենա վարելու իրավունքից և դատապարտել մեկ տարվա հասարակական աշխատանքի։