Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել ահաբեկիչների հարձակումը Համայում
Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել երեք անօդաչու թռչող սարքերի հարձակումը, որոնք ահաբեկիչներն արձակել էին բանակայինների դիրքերի ուղղությամբ Համա նահանգում:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական պետական լրատվական գործակալությանը, այս մասին հաղորդել է ռազմական աղբյուրը: Սիրիական աղբյուրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան:
«Սիրիայի հակաօդային պաշտպանությունը երեք ականապատ անօդաչու է խոցել, որոնք պատկանում էին զինված ահաբեկչական խմբավորումներին և ուղղված էին Համա նահանգի Սահել ալ-Գաբ շրջանում տեղակայված բանակայինների դիրքերին: Զոհեր չկան»,- հաղորդել է գործակալության աղբյուրը:










