Չինաստանում 5,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. կան վիրավորներ

04:58 • 08.09.19

Սեպտեմբերի 8-ին Չինաստանի Սիչուան նահանգի Նեյցզյան շրջանում երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` չինական աղբյուրներին վկայակոչելով:

Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորությամբ: Աղետի հետևանքով քանդվել է մեկ շինություն: Հայտնի է 28 վիրավորի մասին: Այլ տվյալներ դեռևս չեն հաղորդվում: