Forbes-ը հրապարակել է ԱՄՆ-ի 100 «ամենանորարար» առաջնորդների ցուցակը, որոնցից 99-ը տղամարդիկ են
Ամերիկյան Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է ԱՄՆ-ի 100 «ամենանորարար» առաջնորդների ցուցակը, որոնցից 99-ը տղամարդիկ են, ցուցակում ընդգրկվել է միայն մեկ կին։
Ross խանութների գլխավոր տնօրեն Բարբարա Ռենթլերը ցանկում 75-րդն է։
Insider-ի հաղորդմամբ՝ վարկանշային ցուցակի ձևավորման հիմքում ընկած է հետևյալ հարցը․ «Ովքե՞ր են մեր օրերի ամենանորարար ու հաջողակ մարդիկ»։
Amazon-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը և Tesla-ի գլխավոր տնօրեն Էլոն Մասկը կիսում են առաջին տեղը, իսկ Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, Salesforce-ի գլխավոր տնօրեն Մարկ Բենիոֆը և Netflix-ի գլխավոր տնօրեն Ռիդ Հասթինգսը առաջատար հնգյակում են։
Ինչպես հաղորդում է Insider-ը՝ ցուցակը բազմաթիվ քննադատությունների է արժանացել։
Trailforce-ի փոխնախագահ Լիա Մաքգոուեն-Հեյրը Twitter-ում նշել է, որ ցուցակում ընդգրկվել են երեք լատինամերիկացի տղամարդ և ոչ մի սևամորթ։
Ցուցակիում ակնհայտ սեռական խտրականության քննադատությամբ է հանդես եկել նաև TIME խմբագիր Անանդ Գիրիդհարադասը։










