ՄԱԳԱՏԷ-ի նոր ղեկավարը ժամանել է Իրան՝ բանակցություններ վարելու
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) նոր ղեկավար Կոռնել Ֆերուցեն ժամանել է Թեհրան՝ Իրանի կողմից միջուկային համաձայնագրի կատարման մակարդակը ստուգելու, գրում է Iran Press-ը։
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցչի խոսքով՝ Ֆերուցենի այցը Թեհրան «ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի միջև շարունակվող փոխգործակցության» շրջանակներում համընկել Է Թեհրանի միջուկային պարտավորությունների կասեցման երրորդ փուլի հետ:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Իրանը սեպտեմբերի 6-ից կվերսկսի ուրանի հարստացման նպատակով ցենտրիֆուգների մշակման գիտահետազոտական գործունեությունը։
Նրա խոսքով՝ Թեհրանը վերսկսում է միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլը:
Իրանի առաջնորդը հավաստիացրել էր, որ ամբողջ գործունեությունը խաղաղ բնույթ է կրելու և իրականացվելու է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերահսկողության ներքո:










