Մոսկվայում ավտոբուսը վրաերթի է ենթարկել 18-ամյա և 20-ամյա հետիոտներին

06:12 • 08.09.19

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի արևմտյան մասում ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտներին: Տուժողները երկուսն են` 20-ամյա տղա և 18-ամյա աղջիկ, որոնք մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում է «Известия»-ն:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին: Նախնական տվյլաներով` հետիոտները փողոցն անցել են անթույլատրելի հատվածով: Դեպքի հանգամանքները պարզվում են: