Նյու Յորքում վնասել են քաղաքի խորհրդանիշ հանդիսացող ցլի արձանը (տեսանյութ)

18:37 • 08.09.19

ԱՄՆ Տեխաս նահանգի բնակիչը վնասել է «Հարձակվող ցլի» (Charging Bull) բրոնզե քանդակը, որը տեղակայված է Նյու Յորքի Ուոլ-սթրիթ փողոցում:

Ինչպես հաղորդում է ABC հեռուստաալիքը, Դալաս քաղաքի բնակիչ Թևոն Վարլակը ձերբակալվել է Նյու Յորքի խորհրդանշաններից մեկի նկատմամբ վանդալիզմի մեղադրանքով: Քաղաքային ոստիկանության տվյալներով՝ տղամարդը քանդակին հարվածել է բանջո երաժշտական գործիքի տեսք ունեցող մետաղական առարկայով: Վնասվել է ցլի աջ եղջյուրը:

«Հարձակվող ցուլ» քանդակը, որը հայտնի է նաև որպես Ուոլ-սթրիթի ցուլ, ստեղծվել է 1989-ին իտալական ծագում ունեցող քանդակագործ Արթուրո դի Մոդիկայի կողմից: Բրոնզե քանդակը տեղակայված է Մանհեթենի հարավային մասում և հանրաճանաչ տեսարժան վայր է հանդիսանում զբոսաշրջիկների շրջանում: