Ոստիկանները «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում կեսգիշերն անց հրավառության դեպք են հայտնաբերել

18:25 • 08.09.19

Սեպտեմբերի 8-ին Երևան-Սևան ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանները հրավառության դեպք են հայտնաբերել։

Կեսգիշերն անց «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում հրավառություն կազմակերպելու փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։

Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել համակեցության կանոնները։