Նախնական տվյալներով՝ Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը

09:45 • 09.09.19

Նախնական տվյալներով Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը: Արցախի 228 համայնքներում երեկ տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

Տարբեր համայնքների ղեկավարի պաշտոններում առաջադրվել են 41 թեկնածուներ։

 Ըստ Արցախի ԿԸՀ-ի նախնական տվյալների՝ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում 7787 ձայնով հաղթել է Դավիթ Սարգսյանը։

Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է հինգ թեկնածու՝ Արեգ Ավագյան, Արայիկ Ավանեսյան, Դավիթ Սարգսյան, Արմեն Հակոբյան և Գրիգորի Սահակյան:

 

Դավիթ Սարգսյանը Արցախի Քիք-Բոքսինգի ֆեդերացիայի նախագահն է, «ՔՈՆՍԱԼԹ ՖԻՆԱՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենը, անկուսակցական է: