Լոնդոնի քառահարկ շենքերից մեկը գիշերը կրակի «ճիրաններում» է հայտնվել (լուսանկարներ, տեսանյութեր)

12:33 • 09.09.19

Գիշերը տասնյակ հրշեջներ պայքարել են Լոնդոնի քառահարկ շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհը մարելու համար, գրում է բրիտանական Daily Mail-ը:

Հրդեհը բռնկվել է քաղաքի հարավ-արևմտյան հատվածում:

Համացանցում հայտնված լուսանկարներում և տեսանյութերում երևում է ամբողջովին հրդեհի բոցերի մեջ հայտնված շենքը: Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ հրդեհն արագ տեմպերով է տարածվել: Դեպքի վայր է ուղարկվել 20 հրշեջ մեքենա և ավելի քան 125 հրշեջ:

Լոնդոնի հրշեջ ջոկատը Twitter-յան էջում հրդեհի վայրից լուսանկարներ է հրապարակել` տեղեկացնելով, որ հրդեհի վերաբերյալ 29 ահազանգ է ստացվել, որոնցից առաջինը հնչել է ժամը 1:27-ի սահմաններում:

Հաղորդվում է, որ վաղ առավոտյան այն հնարավոր է եղել հսկողության տակ առնել:

Հրշեջ խմբի ղեկավար Ռիք Օգդենը հայտնել է, որ հրշեջները մնալու են տարածքում ևս մի քանի ժամ: Մոտակա շենքերի բնակիչներին խորհուրդ է տրվել խուսափել դեպքի վայրին մոտենալուց:

Լոնդոնի շտապօգնության ծառայության խոսնակը հայտարարել է, որ ծառայությունը հրդեհի առնչությամբ որևէ ահազանգ չի ստացել: Այնուամենայնիվ, ծառայության անձնակազմը գտնվում է դեպքի վայրում` անհրաժեշտության դեպքում օգնություն տրամադրելու համար:

Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է:

 

By 4am little remained of the large block of flats bar charred wreckage and collapsed timbers

Some 125 firefighters were battling the major blaze in southwest London this morning

The charred timber frame of the building is all that remains this morning after the fire