«Փարավոն» ռեստորանային համալիրում կեսգիշերն անց հրավառություն կազմակերպելու փաստով արձանագրություն է կազմվել
11:32 • 09.09.19
Սեպտեմբերի 8-ին Երևան-Սևան ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանները հրավառության դեպք են հայտնաբերել։ Կեսգիշերն անց «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում հրավառություն կազմակերպելու փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։
Եվս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել համակեցության կանոնները։
Placeholder










