Գերմանիայում սննդի փառատոնի ընթացքում ջրի կաթիլը, ընկնելով թավայի մեջ, պայթյունի պատճառ է դարձել․ 14 մարդ է տուժել (լուսանկարներ)

11:50 • 09.09.19

Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա երկրամասի Ֆրոյդենբերգ քաղաքում սննդի փառատոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 14 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է Focus Online պարբերականը։

Պայթյունը տեղի է ունեցել կիրակի բաց երկնքի տակ կազմակերպված միջոցառման ընթացքում։ Ենթադրվում է՝ պայթյունը տեղի է ունեցել յուղով լի թավայի մեջ ընկած ջրի պատճառով, քանի որ այդ պահին անձրև է տեղացել։

14 տուժածներից 6-ը ծանր վիճակով հոսպիտալացվել են։

Հետաքննություն է ընթանում։

 

Картинки по запросу В Германии на фестивале еды произошел взрыв: пострадали 14 человек

Картинки по запросу В Германии на фестивале еды произошел взрыв: пострадали 14 человек