Հայազգի շախմատիստը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն

15:12 • 13.09.19

Սեպտեմբերի 10-14 Իսպանիայի Սալոբրենա քաղաքում անցկացվում է մինչև 14 տարեկանների արագ և կայծակնային շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը:

Այսօր ամփոփվել են արագ շախմատի առաջնության արդյունքները, ըստ որոնց  այս մրցաձևում աշխարհի չեմպիոն է հռչակվել Իսպանիան ներկայացնող հայազգի շախմատիստ Ասպետ Թադևոսյանը:

Վերջինս 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: 

Ասպետ Թադևոսյանը ներկայացնում է Իսպանիայի Fianchetto Sierra Sur ակումբը: Վերջինս կշարունակի իր մրցելույթները նաև կայծակնային շախմատի հանդիպումներում այսօր և վաղը:

Տեղեկացնենք, որ այս մրցաշարը անցկացվում է ՖԻԴԵ-ի կողմից:

Հայազգի շախմատիստը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն