«Ներկա պահին Սիրիայի հողերի ¼-ը ՔԱԿ-ի ազդեցության տակ է, որը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգությանը». Էրդողան
Անկարայում նախօրեին տեղի ունեցած Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում ստեղծված իրավիճակի համար մեղադրել է քրդական ուժերին` մասնավորապես «Քրդական բանվորական կուսակցությանը» (PKK) և նրա ճյուղավորումներին՝ YPG/PYD-ին, որոնք, ըստ նրա, սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը, հայտնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքէջը:
Էրդողանը, նշելով, որ Եփրատ գետի արևելյան տարածքների հարցը եղել է գագաթնաժողովի քննարկումների շրջանակում, հայտարարել է. «Այս հարցը կրիտիկական կարևորություն ունի Թուրքիայի ազգային անվտանգության համար»:
Նա հավելել է, որ ներկա պահին Սիրիայի հողերի ¼-ը «Քրդական բանվորական կուսակցության» ազդեցության տակ է գտնվում:
Թուրքիայի նախագահը նշել է, որ քանի դեռ կա ՔԱԿ-ը, այն տարածաշրջանը, որտեղ գտնվում է Թուրքիան, խաղաղ չի լինելու:










