Ցույցը ցրելու հրաման չեմ տվել, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել էր գալ Իտալիայի դեսպանատան մոտ ու հանդարտեցնել ժողովրդին. «Մարտի 1»-ի գործով Հայկ Հարությունյանի ցուցմունքը
1999-2008 թթ. ՀՀ ոստիկանության պետ աշխատած գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակ ուներ: Tert.am-ը հրապարակում է նրա տված ցուցմունիքից որոշակի հատվածներ:
ՀՔԾ քննիչը Հայկ Հարությունյանին հարցրել է 2008 թ․-ի մարտի 1-ին և 2-ին ոստիկանության գործողությունների վերաբերյալ, ինչին Հայկ Հարությունյանը պատասխանել է.
«Պատասխանելով քննիչի հարցին՝ պարզաբանել է, որ 2008թ.-ի մարտյան օրերին «Իմ հիշելով` փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո տեղի էին ունենում բողոքի ակցիաներ հիմնականում Ազատության հրապարակում: Նշված բողոքի ակցիաները կազմակերպում էին պարտված նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա համախոհները: Լևոն Տեր-Պետրոսյանը ցույցերի ժամանակ հայտարարում էր, որ նա ընտրված նախագահ է, ժողովուրդն է իրեն տանելու Բաղրամյան 26: Այդ ամենն ստեղծում էր մտահոգող և լարված իրավիճակ, իմ մտավախությունն էր՝ հանկարծ բախումներ չլինեն: Իմ հրամանն էր՝ ծառայություն իրականացնող ստորաբաժանումներին զգոնություն դրսևորել և սադրանքների չգնալ: Այդ օրերին , իմ հիշելով փետրվարի 28-ին կամ 29-ին , ինձ հետ է կապնվել Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա պետ Գորիկ Հակոբյանը, ով հայտնել է, որ օպերատիվ տվյալներն են ստացվել, որ Ազատության հրապարակում կուտակվում են զենք-զինամթերք, և հնարավոր է, որ սադրիչ գործողություններ տեղի ունենան:
Այդ տեղեկությունը ստանալուն պես՝ ես հանձնարարել եմ Արմեն Երիցյանին մեր օպերատիվ բլոկով պարզել ԱԱԾ-ից ստացված տվյալների իսկությունը, և Արմեն Երիցյանն ինձ զեկուցել է, որ իրականում նման՝ Ազատության հրապարակում զենք-զինամթերքի կուտակման ինֆորմացիա կա: Նման ինֆորմացիան ստանալուց հետո՝ փետրվարի 29-ին խորհրդակցություն եմ հրավիրել ինձ մոտ և կարգադրել եմ առավոտյան տեխզննություն իրականացնել՝ Ազատության հրապարակում զենք-զինամթերքի առկայություն ստուգելու համար: Հանձնարարության կատարումը հանձնարարել եմ օպերատիվ բլոկին, որը ղեկավարում էր Արմեն Երիցյանը, իսկ ծառայության բլոկը հանձնարարել եմ Սաշա Աֆյանին: Սաշա Աֆյանը պետք է ծառայության բլոկով շրջափակեր Ազատության հրապարակը, իսկ օպերատիվ բլոկը` ի դեմս ՔՀԳՎ և ԿՀԴՊԳ վարչությունների, պետք է իրականացներ տեղատեսությունը: Եվ ես հանձնարարել էի, որ տեխզննում իրականացնող ուժերը հրապարակ գնային առանց հատուկ միջոցների, քանի որ հատուկ միջոցներով գնալու դեպքում չէին կարող տեղազննում իրականացնել: Իմ մտավախությունը եղել է այն, որ կարող է Ազատության հրապարակում ինչ-որ բան պայթեցնեին, տուժածներ լինեին, և դա բարդեին գործող իշխանության վրա. դա է եղել իմ մտավախությունը: Մինչև միջոցառման սկսվելը Գորիկ Հակոբյանն ինձ տեղեկացրեց, որ ինֆորմացիայի արտահոսք է եղել, որ Ազատության հրապարակում տեղյակ են կատարվելիք միջոցառման մասին, և արդեն մարտի 1-ի առավոտյան Սաշա Աֆյանն ինձ զեկուցեց, որ Ազատության հրապարակում ոստիկաններին սպասել են, և տեղազննում իրականացնել չի հաջողվել, քանի որ բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որից հետո ցուցարարներին դուրս են բերել հրապարակից, որպեսզի կարողանային տեխզննում իրականացնել:
Հրապարակից ցուցարարներին դուրս հանելուց հետո Ազատության հրապարակը շրջափակվել է, որից հետո կատարվել են քննչական և օպերատիվ գործողություններ, որի արդյունքում հայտնաբերվել էին տարբեր տեսակի զենք-զինամթերք: Դրանից հետո ինձ զեկուցեցին, որ ցուցարարները կուտակվում են Իտալիայի Հանրապետության դեսպանատան մոտ, և ես կարգադրել եմ ոստիկանական ուժեր ուղարկել այդ տարածք՝ հասարակական կարգը պահպանելու համար:
Նաև նշեմ, որ որևէ դեպքում ոստիկանությունը չի ցանկացել ցրել ցույցերը, այլ միայն ցանկացել են տեղատեսություն իրականացնել՝ պարզելու համար ստացված օպերատիվ տվյալները, և իմ հանձնարարությունն է եղել, որ ցուցարարները տեղազննումից հետո կարող են ետ վերադառնալ և Թատերական հրապարակում շարունակել իրենց ցույցը: Մյասնիկյանի արձանի մոտ գնալով ցուցարարները շատանում էին, որից հետո ոստիկանության ղեկավարները, ովքեր արտաքին ծառայություն էին ղեկավարում, սկսեցին բանակցել ցուցարարների ղեկավարների հետ, որպեսզի իրենց ցույցը տեղափոխեն Մատենադարանի մոտ կամ այլ տեղ՝ Երևան քաղաքում:
Միաժամանակ ասվել է, որ Օպերայի հրապարակ գնալ հնարավոր չէ, քանի որ այնտեղ շարունակվում են քննչական և օպերատիվ գործողությունները: Հիշում եմ՝ ինձ զեկուցել էին, որ սկզբում ցուցարարների ղեկավարների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ ցույցը տեղափոխեն Մատենադարան, իսկ ոստիկանության ստորաբաժանումները հետ էին քաշվել այդ տարածքից: Սակայն միջամտել է Լևոն Զուրաբյանը և հրաժարվել է ցույցը տեղափոխել Մատենադարան: Այդ ժամանակ է, որ ես հանձնարարել եմ Սաշա Աֆյանին զրուցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և համոզել նրան, որ գա Իտալիայի դեսպանատան մոտ և ժողովրդին հանդարտեցնի, լարված իրավիճակը թուլացնի, սակայն հետագայում ինձ զեկուցեցին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է գալ: Ոստիկանության ստորաբաժանումները դուրս բերելուց հետո, Մյասնիկյանի արձանի մոտ և հարակից տարածքներում, այդ թվում` քաղաքապետարանի մոտ և Սունդուկյանի անվան թատրոնի մոտ, անկարգություններ եղան. ոստիկանական մեքենաներ հրկիզվեցին, բախումներ եղան ոստիկանների հետ: Դրանից հետո ցուցարարները ավտոբուսներով և տրանսպորտային միջոցներով փակել էին Գրիգոր Լուսավորիչ փողոցը՝ կրկեսի կողմից:
Դրանից հետո ինձ զեկուցել են, որ Մյասնիկյանի արձանի մոտ բարձրախոսներ են բերել, և ցուցարարների առաջնորդները ելույթներ են ունենում: Իրավիճակը գնալով լարվում էր, սկսել էին մեքենաները հրկիզել Մաշտոցի պողոտայում, և որպեսզի անկարգությունները ընդհանուր տարածում չունենային, երեկոյան կարգադրեցի ոստիկանական ուժերը կենտրոնացնել «Ձկան խանութ»-ի մոտ: Այդ ժամանակ ոստիկանության ուժերի ընդհանուր ղեկավարումը հանձնարարել եմ Արմեն Երիցյանին:
Դրանից հետո ինձ զեկուցեցին, որ բախումներ են տեղի ունենում ոստիկանության զորքերի և ցուցարարների միջև: Զեկուցել են, որ առաջին բախման ժամանակ նետած նռնակի պայթյունից զոհվել է ոստիկանության զորքերի վաշտի հրամանատար Համլետ Թադևոսյանը: Այդ ժամանակ ոստիկանության զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանին հանձնարարել եմ ամեն կերպ խուսափել ընդհարումներից և բախումներից: Նշեմ նաև, որ Գրիգոր Գրիգորյանն ինձ զեկուցել է, որ փորձել են փշալարերով բարիկադ ստեղծել՝ իրենց ու ցուցարարների միջև բախումներից խուսափելու համար, սակայն չի ստացվել, քանի որ ցուցարարները հարձակվել և գրավել են փշալարերով մեքենան: Զեկուցվել է նաև, որ ոստիկանության զորքերի վրա նետում են մետաղյա կոնստրուկցիաներ՝ ոզնի, մոլոտովյան կոկտեյլներ և քարեր: Գրիգոր Գրիգորյանը զեկուցել է նաև, որ նկատել է, թե ինչպես են ցուցարարներն իրենց վրա կրակում, այսինքն՝ նկատել է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով մարդիկ հրազենից կրակոցներ արձակել ցուցարարների ուղղությամբ: Այդ ընթացքում ինձ զեկուցում էին ոստիկանության ծառայողների շարքերում մեծ թվով վիրավորների մասին, ինչպես նաև՝ զոհերի մասին, իսկ վերջին զոհը, որ զեկուցել են, եղել է ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը, ով վիրավորում էր ստացել պարանոցի հատվածում, Լեո փողոցում:
Արդեն ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն մտցնելու հրամանագիր ստորագրվեց, որի համաձայն` արտակարգ դրության պայմաններում կարգի պահպանությունը հանձնարարված էր ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերին: Արտակարգ դրությունը մտցնելուց հետո՝ մոտ 1 կամ 2 ժամ անց, իրավիճակը գնալով հանդարտվեց:
Հաջորդ օրն արդեն իմ կողմից այցելություն է կատարվել ոստիկանության հոսպիտալ, որտեղ այդ ժամանակ ստացիոնար բուժում էին ստանում մեծ թվով ոստիկանության ծառայողներ: Նույն օրը կամ հաջորդ օրը ոստիկանության հոսպիտալ է այցելել նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Դրանից հետո ես ոստիկանությունում խորհրդակցություն եմ անցկացրել , սակայն մանրամասները չեմ հիշում: Մայիսի 29-ին ազատվել եմ ՀՀ ոստիկանապետի պաշտոնից և հունիսի 18-ին նշանակվել ՀՀ պետական պահպանության ծառայության պետ, որն էլ զբաղեցրել եմ մինչև 2014 թ․-ը»:
Քննիչի հարցին, թե 2008թ. փետրվարի 23-ին կամ դրանից հետո` մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ նախագահի կողմից հրավիրված որևէ խորհրդակցության մասնակցե՞լ եք, թե՞ ոչ, և եթե այո, ապա ի՞նչ կհայտնի խորհրդակցության հանգամանքների մասին, մասնավորապես` ովքե՞ր են մասնակցել, ո՞րն է խորհրդակցություն հրավիրելու անհրաժեշտությունն ու նպատակը, ի՞նչ հարցեր ու խնդիրներ են քննարկվել խորհրդակցության ընթացքում, ի՞նչ որոշումներ են կայացվել, ի՞նչ հանձնարարականներ են տրվել թե՛ ՀՀ ոստիկանությանը և թե՛ այլ պետական մարմիններին, Հայկ Հարությունյանը պատասխանել է, որ փետրվարի 23-ին է մասնակցել խորհրդակցության Բաղրամյան 26-ում, հրավիրված են եղել նաև ԱԱԾ-ի դատախազության ու ոստիկանության ղեկավար կազմը:
«Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտավախությունն էր ստեղծված իրավիճակը, որպեսզի բախումներ տեղի չունենան, և քանի որ Զինված ուժերից տեղեկություններ կային, որ միացել են ցուցարարներին, այդ թվում` ՊՆ փոխնախարարներ Գագիկ Մելքոնյանն ու Մանվել Գրիգորյանը, ուստի նախագահի պահանջն էր, որ սպաները չխառնվեն ներքաղաքական իրադարձություններին կամ էլ դուրս գան համակարգից և նոր մասնակցեն քաղաքական իրադարձություններին, պահանջում էր՝ պահպանել չեզոքություն: Այլ խորհրդակցություն չեմ հիշում»,-ասել է Հայկ Հարությունյանը:
Նա նաև հայտնել է, որ Երևան քաղաքում ստեղծված իրավիճակի մասին զեկուցել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրականացված միջոցառման մասին զեկուցել է միայն Ռոբերտ Քոչարյանին. «Նախագահին զեկուցել եմ, որ ԱԱԾ ղեկավարից ինֆորմացիա եմ ստացել Ազատության հրապարակում զենք-զինամթերքի կուտակման մասին և հանձնարարել եմ ուսումնասիրել ստացված տեղեկատվության հավաստիությունը: Եթե հաստատվի, ապա պետք է մտնենք, տեխզննում կատարենք և հայտնաբերենք դրանք: Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ինձ ասել է, որ իրեն Գորիկ Հակոբյանը զեկուցել է այդ մասին, որից հետո հետաքրքրվել է, թե ինչպես են իրականացնելու տեղազննումը, որ բախումներ չլինեն, և ես պատճառաբանել եմ, որ տեղազննման գնալու ենք առանց զինվածության և առանց հատուկ միջոցների, այն կատարելու է Սաշա Աֆյանը, որն այդ օրերին միշտ շփվել է ցուցարարների հետ և կարողանում է կոնտակտի մեջ մտնել նրանց հետ»:
Քննիչի հարցին, թե ծանո՞թ է արդյոք ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից 2008թ. փետրվարի 23-ին ստորագրված թիվ 0038 հույժ գաղտնի հրամանին և դրա բովանդակությանը, Հարությունյանը պատասխանել է. «Նշված հրամանի մասին ես տեղեկացել եմ միայն ամիսներ առաջ՝ ձեր կողմից կատարված արդյունքները համացանցում հրապարակելուց հետո, իսկ մինչ այդ նշված հրամանի մասին ոչինչ չեմ իմացել»:
Հարցին, թե ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմի՞ց է ստորագրվել թիվ 0038 հույժ գաղտնի հրամանը, Հայկ Հարությունյանը պատասխանել է, որ թիվ 0038 հրամանի մասին իմացել է վերջին ամիսների ընթացքում և տեղյակ չի եղել, որ դեռևս փետրվար ամսին Զինված ուժերի ստորաբաժանումներ են տեղափոխվել Երևան քաղաք. «Իսկ ինչ վերաբերում է Զինված ուժերի զինծառայողներին ոստիկանների կողմից զորավարժություններ կազմակերպել և անցկացնելուն, ապա նման հանգամանքի մասին չեմ հիշում, բայց որքան հիշում եմ, նման բան պետք է որ տեղի ունեցած չլինի: Իսկ բանակը Երևան քաղաքի փողոցներում հայտնվել է, երբ անկարգություններ են սկսվել Երևան քաղաքում, իսկ դա արտակարգ դրություն հայտարարելուց հետո էր, թե առաջ, չեմ կարող ասել: Մարտի 1-ին, երբ արդեն իրավիճակը լուրջ էր, հստակ ժամը չեմ կարող ասել, ինձ նաև հայտնել են, որ Երևան քաղաքում հասարակական կարգի պահպանությունը պետք է ղեկավարի ու կոորդինացնի Յուրի Խաչատուրովը, և բոլորը պետք է ենթարկվեն իրեն»:
Հարցին, թե ՀՀ ոստիկանությունը որևէ կերպ համագործակցե՞լ է Զինված ուժերի հետ, Հայկ Հարությունյանը բացասական պատասխան է տվել. «Այդ օրերի ընթացքում որևէ համագործակցություն Պաշտպանության նախարարության հետ չի եղել: Ինչպես արդեն նշեցի, մարտի 1-ին, երբ արդեն իրավիճակը շատ լարված էր, անգամ զոհեր էին եղել, այդ ժամանակ ինձ ասացին, որ Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովն է ղեկավարելու և կոորդինացնելու հասարակական կարգի պահպանությունը: Իսկ ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարության աջակցությանը, ապա որևէ աջակցություն չի եղել»:
Հայկ Հարությունյանն իր ցուցմունքում բազմիցս նշել է, որ ոստիկանությունն Ազատության հրապարակում եղել է միայն տեղազննում իրականացնելու նպատակով, ինչ վերաբերում է ցույցը ցրելու հրահանգի վերաբերյալ քննիչի հարցին, ապա Հայկ Հարությունյանը պատասխանել է. «Ինչ վերաբերում է իմ կողմից ցույցը ցրելու հրահանգ տալուն, ապա միանշանակ բացառում եմ: Որևէ դեպքում Երևանի ՊՊԾ գնդին կարգադրություն չեմ տվել ցրել Ազատության հրապարակի ցույցը, հնարավոր եմ համարում, որ բախումից հետո ՊՊԾ գունդը մտել է հրապարակ՝ բախումը հանդարտեցնելու և ցուցարարներին այնտեղից դուրս հանելու համար։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած հայտարարությանը, ապա այդ ելույթի մասին լսում եմ առաջին անգամ: Իսկ ինչ վերաբերում է տեսանյութերի բացակայությանը, ապա իմ կողմից հանձնարարություն եղել է, որ «02»-ը տեղում նկարահանումներ կատարի, սակայն ներկայումս որտեղ են այդ տեսանյութերը, չգիտեմ: Ես հիշում եմ, որ նկարահանվել են այն դրվագները, երբ հրապարակում Աֆյանը մոտենում է բեմին կանգնած Լևոն Տեր-Պետրոսյանին և հայտնում է այցի նպատակի մասին, որքան հիշում եմ, բարձրախոսով Սաշա Աֆյանն անգամ դիմել է ցուցարարներին, սակայն տեղի է ունեցել բախում: Հիշում եմ նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էր դիմել ցուցարարներին՝ ասելով՝ մեր ոստիկաններն են, սպասեք, տեսնենք՝ ինչ են ուզում, սակայն նրանք Տեր-Պետրոսյանին էլ չեն լսել»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 21:26 • 22/11 Գյումրի համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Սարուխանյանը մեկնաբանել է իր թեստի արդյունքները Անձինք, ովքեր պատերի տակ մշտապես խոսում էին իբր իրենք են ՔՊ թեկնածուն՝ ունենալով որոշակի հովանավորչություն, բարեկամական և անձնական կապեր որոշ մարդկանց հետ, շարունակեցին իմ դեմ արշավը՝ փորձելով անել ամեն բան, որ սևացնեն իմ անունը
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 00:02 • 23/11 Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից․ Փաշինյան (տեսանյութ) Դա նշանակում է, ոչ մենք իրենց նկատմամբ, ոչ էլ իրենք մեր նկատմամբ չպետք է ներկայացնեն հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հրաժարվենք հայցերից՝ փոխադարձաբար։
-
Քաղաքականություն 23:24 • 22/11 Մենք չենք բարձրացնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարց, քանի որ դա կնշանակեր խաղաղության բանակցությունները մտցնել փակուղի․ Փաշինյան ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ, պարտավորվում են ապագայում էլ չառաջադրել տարածքային պահանջներ
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Տնտեսություն 16:23 • 22/11 Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico «Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակը» իր ակտիվության համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Իրադարձային 16:56 • 22/11 Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնված չորս գյուղերում (Կըզըլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի), Խեյրիմլի, Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում) Բաքուն 2025-ին մշտական սահմանային ուղեկալներ կկառուցի, հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
16:22 • 23.11.24 Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատերը՝ ՖԻՖԱ-ի մասին
Իրադարձային
-
17:16 • 23.11.24 Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»