Ամերիկյան սերիալում Թուրքիայի քարտեզը մասնատված է պատկերվել. երկրում բողոքի ձայն են բարձրացրել (տեսանյութ)

15:57 • 02.10.19

Ամերիկյան Netflix ընկերության նկարահանած «Lրտեսը» սերիալը բացասական արձագանք է գտել Թուրքիայում: 4 մասից բաղկացած սերիալի դրվագներից մեկում նկատվել է պատից կախված քարտեզ, որտեղ Թուրքիան մասնատված է պատկերված, գրում է «Յենիաքիթ»-ը:

Անցյալում նույն ընկերության նկարահանած «13 պատվիրաններ» սերիալում նույնպես նկատվել են հակաթուրքական տարրեր, գրում է աղբյուրը: Այդ սերիալի կադրերից մեկում եղել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի և Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարները, և հենց այդ պահին սերիալի հերոսը թուրքերին բարբարոսներ և մարդասպաններ է անվանել:

Թուրքիայում «Լրտեսը» սերիալի վերաբերյալ բողոքի ամենամեծ ալիքը բարձրացրել են Twitter սոցիալական կայքի թուրք օգտատերերը: