«Քիմ և Քորթնի Քարդաշյանները յոթ երեխաների հետ եկան, որոնք քնած էին, նրանք պատրաստ չէին». WCIT-ի ծրագրերի ղեկավարը՝ Քարդաշյանների՝ լրագրողներին չհանդիպելու և այլ սրահով դուրս գալու մասին

22:19 • 06.10.19

01.20

Քիմ Քարդաշյանն ու Քորթնի Քարդաշյանը ժամանել են Հայաստան, սակայն նրանք օդանավակայանից դուրս են եկել ոչ թե VIP սրահով, այլ նախագահական սրահով։ Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում՝ VIP սրահում, Քարդաշյանների այցի լուսաբանման համար սպասող լրագրողներին ասաց WCIT ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը:

«Որևէ խնդիր չկար, որ այս սրահով դուրս չեկան, պարզապես նրանք պատրաստ չէին այս սրահով անցնելու։ Քույրերը յոթ երեխաների հետ են եկել Հայաստան, երեխաները քնած էին, դրա համար նրանք վերջին պահին որոշել են դուրս գալ նախագահական մուտքից»։

Սյուզաննա Ազոյանն ասաց, որ վաղը WCIT 2019-ի միջոցառումներին Քիմ Քարդաշյանը չի մասնակցելու, զեկույցով հանդես է գալու հոկտեմբերի 8-ին, ժամը 11։15-ին։
Ինչ վերաբերում է վաղվա օրակարգին, ապա Ազոյանն ասաց, որ տեղեկություն չունի, թե անձնական ինչ օրակարգ ունեն Քարդաշյանները։

22.19

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝քրոջ Քորթնիի հետ ժամանում է Հայաստան՝ մասնակցելու Երևանում հոկտեմբերի 6-9-ը անցկացվելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019»-ին:

WCIT 2019 համաժողովի Հանրային կապերի խումբն ավելի վաղ հայտնել էր Ակտիվիստ, ձեռնարկատեր, գեղեցկության մոգուլ և պրոդյուսեր Քիմ Քարդաշյան-Վեսթը մասնակցելու է «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ:

Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը և թե որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեր մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին։