Մեկնարկել է Նոբելյան շաբաթը. հայտնի են բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում մրցանակակիրների անունները
Հոկտեմբերի 7-ին Ստոկհոլմում հայտնել են բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակակիր են դարձել Ուիլյամ Քելինը, Փիթեր Ռեթքլիֆը և Գրեգ Սեմենզան՝ թթվածնի անբավարարությանը բջիջների ադապտացման վերաբերյալ հետազոտության համար:
BREAKING NEWS:
— The Nobel Prize (@NobelPrize) October 7, 2019
The 2019 #NobelPrize in Physiology or Medicine has been awarded jointly to William G. Kaelin Jr, Sir Peter J. Ratcliffe and Gregg L. Semenza “for their discoveries of how cells sense and adapt to oxygen availability.” pic.twitter.com/6m2LJclOoL
Հոկտեմբերի 8-ին հայտնի կդառնա ֆիզիկայի ոլորտի մրցանակակիրը, իսկ հոկտեմբերի 9-ին՝ քիմիայի ոլորտինը:
Հոկտեմբերի 10-ին, մեկ տարվա ընդմիջումից հետո, հայտնի կդառնան գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները:
Հոկտեմբերի 11-ին նախատեսված է հայտարարել խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը:
Հոկտեմբերի 14-ին կհայտարարեն Շվեդական ազգային բանկի՝ տնտեսական գիտությունների համար տրվող մրցանակի հաղթողի անունը:
Հիշեցնենք, որ Նոբելյան հանձնաժողովը հայտարարել էր, որ 2018թ. չի հանձնի գրականության ոլորտում նոբելյան մրցանակը՝ թեկնածուների ընտրության համար պատասխանատու Շվեդական ակադեմիայում սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալի պատճառով:
75 տարվա ընթացքում առաջին անգամ ժյուրին չի հանձնել աշխարհի ամենահեղինակավոր գրական մրցանակը, բայց փոխարենը 2019թ. երկու հաղթողի անուն կհայտարարի:
Հայտնի է, որ սկանդալի կիզակետում էր հայտնվել ֆրանսիացի լուսանկարիչ Ժան-Կլոդ Առնոն, որը մեղադրվում էր 18 կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների և բռնության իրականացման համար: Առնոն ակադեմիայի անդամ Կատարինե Ֆրոստենսոնի ամուսինն է: Բացի այդ, Ժան-Կլոդ Առնոն մեղադրվել է նաև յոթ նոբելյան մրցանակակրի անունների արտահոսքի համար:
Նշվում է, որ լուսանկարչի գործողություններից տուժածներից 5-ը դիմել է ոստիկանություն: Ի նշան բողոքի՝ ակադեմիայից հեռացել է մի քանի անդամ և մշտական քարտուղար Սառա Դանիուսը:










