Ավտոներկրողներ, տուրօպերատորներից տուժած քաղաքացիներ, սևազգեստ մայրեր, զոհված ազատամարտիկների հարազատներ․ Կառավարության դիմաց բողոքի ակցիաներ էին (տեսանյութ)
Կառավարության դիմաց բողոքի մի քանի ակցիաներ են տեղի ունենում: Այստեղ են հավաքվել տուրիստական գործակալություններից տուժած քաղաքացիները, որոնց մինչ օրս չեն վերադարձրել իրենց գումարները:
Ինչպես ամեն հինգշաբթի՝ այստեղ են նաև սևազգեստ մայրերը, որոնք պահանջում են խաղաղ պայմաններում զոհված իրենց որդիների մահվան հանգամանքների արդար քննություն և բացահայտում: Ակցիա են իրականացնում նաև զոհված ազատամարտիկների հարազատները։
Կառավարության մոտ են նաև ավտոներկրողները, որոնք խնդրում են թույլ տալ աջ ղեկով մեքենաները ներմուծել և վերասարքավորել Հայաստանում։










