Կառավարության շենքում վերանորոգում է ընթանում, կծախսվի 124.5 մլն դրամ

12:09 • 30.10.19

ՀՀ կառավարության շենքում  ընթացող վերանորոգման աշխատանքների համար 124.5 մլն դրամ է ծախսվել:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը:

«Կառավարության շենքում ընթանում են ընթացիկ վերանորոգման աշխատանքներ: Պետական բյուջեից վերանորոգման համար հատկացվել էր 172.8 մլն դրամ: Սակայն մրցակցային եղանակով կազմակերպված գնման գործընթացի արդյունքում կնքած պայմանագրով վերանորոգման աշխատանքների արժեքը կազմել է 124.5 մլն դրամ»,- նշեց նա:

Խաչատրյանը ներկայացրեց, որ վերանորոգման  աշխատանքներն ընթանում են վարչական շենքի միջանցքների, աստիճանավանդակների ճակատային մասի և որոշ աշխատասենյակների ընթացիկ վերանորոգման ուղղությամբ:

Կառավարության շենքում վերանորոգում է ընթանում, կծախսվի 124.5 մլն դրամ