Մալաթիայում 29-ամյա երիտասարդի սպանության մեջ մեղադրվող անձը մեղադրվում է նաև բնակարանային գողություն ու գողության փորձ կատարելու մեջ. ՀՀ ոստիկանություն

11:22 • 01.11.19

Հոկտեմբերի 9-ին Մալաթիայում 29-ամյա երիտասարդի սպանության մեջ մեղադրվողը, Tert.am-ի տեղեկություններով բնակարանային գողություններ է կատարել և մեղադրյալի կարգավիճակ ունի:
Բնակարանային գողություների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ սպանության մեջ մեղադրվող 23-ամյա երիտասարդը մեղադրվում է մեկ բնակարանային գողություն և մեկ բնակարանային գողության փորձ կատարելու մեջ:

«Քննությամբ պարզվել է, որ 23-ամյա երիտասարդը Կողբացի փողոցի բնակարաններից մեկից գողության փորձ է արել, իսկ Տպագրիչների փողոցի բնակարաններից մեկից՝ գողություն»,-հայտնեցին ոստիկանությունից:

 Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Երևանի Անդրանիկի փողոցի 130-րդ շենքի բակում զինված միջադեպ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով հրազենային վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևանի բնակիչ, 29-ամյա  երիտասարդի դի։ Հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ոստիկանության ծառայողները երեկ Վահրամ Փափազյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել ու բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 23-ամյա երիտասարդին, որը հետախուզվում էր սպանության մեղադրանքով, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: