Շիրակի մարզի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից և նշանակվել Կոտայքի մարզի ոստիկանապետ
ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Սևակ Քոչարյանն ազատվել է պաշտոնից և Ոստիկանության պետի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով նշանակվել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը:
Ինչ վերաբերում է Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնանկության վերաբերյալ հարցին, Էդգար Ջանոյանն ասաց. «Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Դավիթ Սարգսյանն ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ»:









