Իշխանություններն են ցանկացել, որ ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերաբերյալ քննարկումը փակ լինի. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

16:36 • 01.11.19

Հայաստանում ամեն բան վաղուց տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության բազմաթիվ օրենքներ խախտած, առերևույթ հանցագործություններ արած Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունն ունեցող մարդու գիտությամբ: Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերաբերյալ քննարկմանն անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:

Նա նշեց, որ այսօր Ստամբուլյան կենվենցիայի վավերացման դեմ անցկացված ակցիաների ընթացքում անընդհատ հնչել է հարցը, թե ինչո՞ւ է ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերաբերյալ քննարկումն անցկացվում փակ ռեժիմով, բայց ինքն ունի այդ հարցի պատասխանը:

«Հայտարարում են, թե ԵԽԽՎ-ն է պահանջել, որ հանդիպումը գաղտնի լինի: Բայց իրականում ԵԽԽՎ պատվիրակությունն ասել է՝ ձեր իշխանություններն են ցանկացել, որ հանդիպումը գաղտնի լինի: Այս բոլոր հարցերի պատասխանողն այն մարդն է, որին մեկուկես տարի առաջ օրենքի խախտումներով, ոստիկանների առկայության պայմաններում, փողոցներում ստրատեգիական տարբեր օբյեկտներ փակելով, բերեցին իշխանության: ԵԽԽՎ-ն մեղավոր չէ»,-ասաց Սամսոնյանը:

Նա ընդգծեց, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը Հայաստանում հիմք է դնելու շատ մեծ հոմոֆոբիայի:

Մանրամասները` տեսանյությում: