Աժ-ում ընթանում է պատգամավորների և ԵԽ բարձրաստիճան ներկայացուցիչների համատեղ քննարկումը. քննարկումը փակ է

12:15 • 01.11.19

Աժ-ում ընթանում է պատգամավորների և Եվրախորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների համատեղ քննարկումը՝ կապված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ: Քննարկումը փակ է: Լրատվամիջոցներին թույլատրել են միայն հանդիպման սկզբում մի քանի կադրեր նկարահանել: 

Հանդիպմանը մասնակցում են Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Բելկովան և Գրեվիոյի նախագահ Մարսելին Նաուդին:

Հիշեցնենք, որ քննարկմանը զուգընթաց Ազգային ժողովի բակում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ բողոքի ակցիա է ընթանում: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Եվրախորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ պատգամավորների հանդիպումը լինի բաց և հեռարձակվի:  

Հիշեցնենք նաև, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ հանդես են գալիս ԲՀԿ-ական պատգամավորները, «Իմ քայլը» խմբակցության առանձին պատգամավորներ ևս: