Իսրայելի դիվանագիտական հաստատություններն ամբողջ աշխարհում վերսկսել են աշխատանքը

09:50 • 01.11.19

Գործադուլից հետո, ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական հաստատությունների աշխատակիցները վերսկսել են աշխատանքը, Twitter-ի էջում հաղորդել է Տորոնտոյում Իսրայելի հյուպատոսությունը:

«Հյուպատոսությունը, ինչպես և Իսրայելի մյուս դիվանագիտական հաստատություններն ամբողջ աշխարհում վերսկսել են իրենց աշխատանքը»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ «Իսրայելի ԱԳՆ աշխատակիցների և ֆինանսների նախարարության միջև բանակցությունները կշարունակվեն»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 30-ի առավոտյան ամբողջ աշխարհում ժամանակավորապես փակվել են Իսրայելի դեսպանատներն ու հյուպատոսությունները: 

Դեսպանատների ու հյուպատոսությունների փակման պատճառն Իսրայելի արտգործնախարարության հայտարարած գործադուլն էր: Այս մասին ասված է եղել տարբեր երկրներում (մասնավորապես Ռուսաստանում, Ուկրաինայում, ԱՄՆ-ում, Կանադայում) Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների հաղորդագրություններում:

Իսրայելի արտգործնախարարությունը, պաշտպանության նախարարությունը և «Հիստադրութ» միությունը գործադուլ էին հայտարարել՝ կապված երկրի ֆինանսների նախարարության որոշման հետ՝ փոխել տարբեր երկրներում դիվանագետների և ռազմական կցորդների ծախսերը փոխհատուցելու կարգը: