Մարսելի սրճարաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. 6 մարդ վիրավորվել է
Ֆրանսիական Մարսել քաղաքի սրճարաններից մեկում զինված անձի հարձակման հետևանքով 6 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով Agence France-Press-ին:
Նշվում է, որ չարագործը մոտեցել է մոտոցիկլով և կրակ բացել, ապա անհետացել: Վիրավորված մարդիկ տեղափոխվել են մոտակա հիվանդանոց: Նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ոստիկանները շրջափակել են տեղանքը, փորձում են պարզել տեղի ունեցածի մանրամասները և գտնել հանցագործին: Վերջինիս դրդապատճառները ևս հայտնի չեն, սակայն ԶԼՄ-ները ենթադրում են, որ դա հաշվեհարդար էր տեղի հանցագործ խմբավորումների միջև: Տարվա սկզբից նման բախումների արդյունքում գրանցվել է մահացության 10 դեպք:









