ՌԴ գերագույն դատարանը լուծարել է «Հանուն մարդու իրավունքների» շարժումը
ՌԴ գերագույն դատարանը Արդարադատության նախարարության վարչական հայցի հիման վրա լուծարել է իրավապաշտպան Լեվ Պանամարյովի կողմից ստեղծված «Հանուն մարդու իրավունքների» շարժումը: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
«Դատարանը որոշում կայացրեց լուծարել մարդու իրավունքների պաշտպանության համառուսաստանյան «Հանուն մարդու իրավունքների» շարժումը», նրա կառուցվածքային ստորաբաժանումները, հանել դրանց մասին տեղեկատվությունը իրավաբանական անձանց միասնական ռեգիստրից»,- ասված է գերագույն դատարանի որոշման մեջ:
Որոշումը կայացնելուց հետո Պոնոմարևը հայտարարել է, որ «Հանուն մարդու իրավունքների» շարժումը կշարունակի գործել Ռուսաստանում, չնայած դատարանի որոշմանը այն լուծարելու մասին:
«Իհարկե, մենք կշարունակենք մեր աշխատանքը: Աշխատանքները կշարունակվեն ինչպես Մոսկվայում, այնպես էլ ամբողջ Ռուսաստանում»,- վստահեցրել է իրավապաշտպանը:
Ավելի վաղ ՌԴ արդարադատության նախարարությունը դատական գործ էր ուղարկել Ռուսաստանի գերագույն դատարան ՝ շարժումը լուծարելու մասին՝ օրենքի բազմաթիվ խախտումների պատճառով:
Ըստ նախարարության մեղադրանքներից մեկի՝ շարժման կանոնադրությունը չի համապատասխանում Քաղաքացիական օրենսգրքի պահանջներին: Մեղադրանքներից մյուսն էլ այն է, որ այս տարվա փետրվարին ՌԴ արդարադատության նախարարությունը «Հանուն մարդու իրավունքների» շարժումը դասել էր արտասահմանյան լրտեսների շարքին:









