Շիրակի մարզում բախվել են КамАЗ-ն ու 07-ը. 07-ի վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. Shamshyan.com

21:31 • 02.11.19

Այսօր՝ նոյեմբեր 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ժամը 15:00-ի սահմաններում Արթիկ քաղաքի Ղարիբջանյան փողոցում բախվել են Ախուրյան գյուղի բնակիչ, 40-ամյա Համլետ Շ-ի վարած КамАЗ մակնիշի 33 TS 540 համարանիշի և Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ, 55-ամյա Ավագ Պ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 18 ՏՕ 873 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդը Ավագ Պ.-ն տեղում մահացել է:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով:

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: