«Պատասխան հարված». Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են հրթիռակոծել Գազայի հատվածում գրոհայինների դիրքերը

11:10 • 02.11.19

Իսրայելական ռազմաօդային ուժերը սկսել են հրթիռակոծել Գազայի հատվածում գրոհայինների դիրքերը: Այս մասին շաբաթ Twitter-ում հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը:

«Իսրայելական ռազմաօդային ուժերը սկսել են հրթիռակոծել Գազայի հատվածում ահաբեկիչների դիրքերը: Դա պատասխանն է Իսրայելի քաղաքացիների ուղղությամբ ավելի վաղ արձակված 10 հրթիռների»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հրեական պետության տարածքի ուղղությամբ Գազայի հատվածից արձակվել էր 10 հրթիռ, որոնցից մեկն ընկել էր երկրի հարավում գտնվող բնակելի տան վրա: Ինչպես տեղեկացրել է Իսրայելի պետական Kan ռադիոն, հրթիռի ընկնելու հետևանքով տուժածներ չկան, վնաս է հասցվել միայն շենքին:

Ավելի վաղ պաղեստինցի գրոհայիններն Իսրայելի ուղղությամբ հրթիռ էին արձակել հոկտեմբերի 31-ին: Ի պատասխան՝ իսրայելական բանակը «ՀԱՄԱՍ» շարժման երկու դիրք էր խոցել։