Ռոնալդուի մայրը բողոքել է ֆուտբոլային «մաֆիա»-ից

17:36 • 02.11.19

Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ռունալդուի մայրը՝ Դոլորես Ավեյրուն, բողոքել է ֆուտբոլային «մաֆիա»-ից, որը, ըստ նրա՝ խոչընդոտում է որդու մրցանակներ ստանալուն, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով SIC Noticias-ին:

Ավեյրուն հայտարարել է, որ եթե նրա որդին անգլիացի կամ իսպանացի լիներ, ավելի շատ «Ոսկե գնդակ»-ներ կնվաճեր: «Դա տեղի է ունենում այն պատճառով, որ որդիս պորտուգալացի է: Չգիտեմ՝ նա այս տարի «Ոսկե գնդակ» կնվաճի՞, թե՞ ոչ. Ես դրան հավատում եմ»,- ասել է Դոլորես Ավեյրան:

Հոկտեմբերի 29-ին Corriere dello Sport-ը հայտնել է, որ Ռոնալդուն ստանալու է այս խաղաշրջանի «Ոսկե գնդակ»-ը: Ըստ տեղեկությունների՝ France Football ամսագրի ներկայացուցիչները, ովքեր զբաղվում են մրցանակաբաշխությամբ, այցելել են Թուրին և Ռոնալդուի հետ քննարկել ֆուտբոլիստի՝ արդեն 6-րդ «Ոսկե գնդակ»-ի հանձնման մանրամասները:

«Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Փարիզի Շատլե թատրոնում: Ռոնալդուից բացի՝ մրցանակին հավակնում են նաև «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և «Lիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը: