Ֆրանսիայում 30 ներգաղթյալների տեղափոխող բեռնատար է հայտնաբերվել
Պակիստանցի անօրինական ներգաղթյալներին տեղափոխող բեռնատար է կանգնեցվել Ֆրանսիայի հարավային շրջանում գտնվող Մերձծովյա Ալպեր վարչական շրջանի մայրուղիներից մեկում: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, ընդհանուր առմամբ, բեռնատարի թափքում 31 մարդ է գտնվել:
Ներգաղթյալներին հայտնաբերել են իտալական սահմանի մոտակայքում ստուգումներ իրականացնելիս: Անօրինական ներգաղթյալների թվում, Նիցցայի դատախազության տվյալներով, երեք 15-ամյա դեռահասներ են եղել: Նրանց բոլորին փոխանցել են իտալական իշխանություններին:
Փոխադրման ենթադրյալ կազմակերպիչը ձերբակալվել է Ֆրանսիայի սահմանապահ ոստիկանության կողմից: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ «մի խումբ անձանց՝ Ֆրանսիա անօրինական մուտք գործելու աջակցության» համար:
Հիշեցնենք, որ վերջերս Անգլիայում 39 ներգաղթյալի մարմնով բեռնատար էր հայտնաբերվել:









