Ճապոնիայի վարչապետի ինքնաթիռում թռիչքի ժամանակ հրդեհ է բռնկվել 

17:41 • 03.11.19

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի ինքնաթիռում ոչ մեծ հրդեհ է բռնկվել Թաիլանդ ուղևորվելիս: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով ճապոնական աղբյուրին:

Կրակը բռնկվել է Boeing 777-300ER օդանավի հետևի մասում՝ այն տարածքում, որտեղ անձնակազմը ուտելիք էր պատրաստում: Բռնկված կրակն արագ մարվել է, ոչ ոք չի տուժել, և միջադեպն էլ չի խափանել թռիչքի ընթացքը:

Թաիլանդում Աբեն մասնակցելու է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջոցառումներին:  

Boeing 777-300ER օդանավը շահագործման է հանձնվել ապրիլին՝ փոխարինելով նախորդ՝ Boeing 747 կառավարական ինքնաթիռին: