Չինաստանում մոդելը վնասել է դեմքը՝ փորձելով փախչել «ուրվականից» (տեսանյութ)

02:30 • 03.11.19

Չինաստանի Չժեցզյան նահանգի բնակչուհի, մոդել Ռուի Նան սուր զգացողություններ ունենալու նպատակով որոշել է մտնել սարսափ-սենյակ: Եվ որպեսզի շատ չվախենա, նա խնդրել է ընկերուհուն միանալ իրեն: Աղջիկը հետագայում, իհարկե, զղջացել է իր որոշման համար: Դեպքը նկարահանել են անվտանգության տեսախցիկները, հաղորդում է Life.ru-ն:

«Աղջիկը, որն ինձ հետ էր, վախեցավ ոչ պակաս, քան ես: Տեսնելով ուրվականին, որը դեպի մեզ էր գալիս՝ նա խուճապի մատնվեց»,- պատմել է մոդելը:

Նրա խոսքով՝ «ուրվականից» փախչելով՝ Ռուիի ընկերուհին ընկել և իր ետևից քարշ է տվել նմաև մոդելին: Արդյունքում վերջինը դեմքով հարվածել է դռանը:

Դեպքից հետո աղջկան տեղափոխվել են հիվանդանոց և վիրահատել: Վիրահատությունից հետո նրա ճակատին մեծ սպի է մնացել, շրթունքի վերին մասում էլ առկա են կարերի հետքերը: Ռուին ասել է, որ իր մոդելային կարիերային այժմ մեծ  վտանգ է սպառնում: Եվ ամենից զայրացնողն այն է, որ դրանից հնարավոր էր խուսափել:

Սարսափ-սենյակի պատասխանատուները պնդել են, որ կատարվածում իրենք մեղավոր չեն և փորձել են կապ հաստատել մոդելի հետ՝ տեղեկանալու միջադեպի մանրամասներին: