Բաղդադում ոստիկանները ցուցարարի են սպանել, ևս 90 մարդ վիրավոր է
Նոյեմբերի 2-ին Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում իրավապահները ցուցարարի են սպանել, վիրավորվել է 91 մարդ, Коммерсант-ի փոխանցմամբ՝ հայտնում է Reuters-ը:
Ըստ աղբյուրի՝ վերջին օրերին բողոքի ցույցերն ահագնացել են՝ վերածվելով անկարգությունների: Երեկոյան ոստիկանությունը սկսում է ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կիրառել:
Նշվում է, որ հոկտեմբերին Իրաքում անկարգությունների հետևանքով մահացել է ավելի քան 250 մարդ: Միայն 100 մարդ մահացել է հոկտեմբեր 24-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, ավելի քան 5 հազար մարդ վիրավորվել է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրաքի տարբեր շրջաններում սկսվել են հակակառավարական ցույցեր: Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհում են վատ կենսապայմանների և կոռուպցիայի դեմ: Ցույցերն արագ վերաճել են անկարգությունների: Ամենաշատ բախումները տեղի են ունեցել Բաղդադում, ինչպես նաև հարավային նահանգներում:









