Կուրսկի դպրոցականները կոտրել են գերեզմանատան շիրմաքարերը և տեսանյութը տեղադրել համացանցում
Աշակերտուհիները նկարահանել են, թե ինչպես են կոտրում Կուրսկի շրջանի Շչիգրի քաղաքի գերեզմանատան վեց շիրմաքարերը: Դեռահասները տեսանյութը տեղադրել են սոցիալական ցանցում, հաղորդում է Газета-ն:
Կադրերում երևում են 13, 14 և 15 տարեկան երեք աղջիկ, որոնք ոտքերով փշրում են գերեզմանաքարերը:
Ըստ դեռահասների՝ նրանք տեսանյութը տեղադրել են համացանցում՝ «ցույց տալու իրենց ուժը»:
Ոստիկանությունից հայտնել են, որ դպրոցականների արարքին կտրվի իրավական գնահատական:









