ԻՊ-ը ստանձնել է Մալիում տեղի ունեցած խոշոր ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետությունը» ստանձնել է Մալիի հյուսիս-արևելքում՝ Նիգերի հետ սահմանին գտնվող մարտական դիրքի վրա ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը, Коммерсант-ի փոխանցմամբ՝ հայտնում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ ուրբաթ՝ նոյեմբերի 1-ին Մալիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել են ազգային բանակի առնվազն 53 զինծառայող և մեկ քաղաքացիական անձ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակման ընթացքում ոչնչացվել են մի քանի ռազմական մեքենաներ, մի քանիսն էլ գրոհայիններին հաջողվել է առևանգել: Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել ահաբեկիչների կողմից հնարավոր հարձակման կրկնության պատճառով:
Լրատվամիջոցները ուրբաթօրյա գրոհներն անվանել են Մալիում վերջին մի քանի տարում ամենախոշոր ռազմական գործողությունները:









