Պակիստանում հայտնել են գնացքում բռնկված հրդեհի ճշգրիտ պատճառը
Պակիստանում գնացքում հրդեհը, որի հետևանքով 73 մարդ էր մահացել, բռնկվել է գազաբալոնի պայթյունից: Այդ մասին են վկայում Պակիստանի երկաթուղային օպերատորի կողմից անցկացված հետաքննության արդյունքները, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Doon-ը:
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է այն բանից հետո, երբ որոշ ուղևորներ սկսել են նախաճաշել: Միջադեպի վերաբերյալ նախնական զեկույցն արդեն ստացվել է, հետաքննության ամբողջական արդյունքները պատրաստ կլինի մինչև նոյեմբերի 20-ը»,- ասել է «Պակիստան երկաթուղիների» գործադիր տնօրեն Այջազ Ահմադ Բուրիրոն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Կարաչիից դեպի Ռավալպինդի քաղաք մեկնող գնացքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ մահացել է ավելի քան 73, վիրավորվել՝ ավելի քան 40 մարդ: Շատերը մահացել են գնացքից դուրս ցատկելու հետևանքով:









