Բրիտանացի կնոջը թաղել են թեյի տուփի տեսքով դագաղով (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում Թեյի սիրահար կնոջը՝ Թինա Ուոթսոնին, վերջին հրաժեշտը տվել են բավականին յուրօրինակ ձևով: Այս մասին տեղեկացնում է Metro-ն:
Պարբերականի տվյալներով՝ 73-ամյա կինը մահվանից առաջ խնդրել է դստերը իրեն թաղել այնպիսի դագաղում, որը ձևավորված կլինի Typhoo ապրանքանիշի թեյի տուփի պես:
Հարազատները կատարել են մահացածի խնդրանքը և նշել են, որ Թինան յուրահատուկ հումորի զգացում ուներ:«Նա օրական 30-40 բաժակ թեյ էր խմում: Նա պաշտում էր թեյը,»- նշել է հանգուցյալի դուստրը:
Թաղման մասնակիցները տեսել են կարմիր դագաղը, որի վրա գրված է եղել. «Typhoo. Հիասքանչ բրիտանական թեյ, սկսած 1903 թվականից»:











