Լոնդոնի էլեկտրագնացքում գտնված 18-րդ դարի ջութակը վերադարձվել է սեփականատիրոջը

03:41 • 03.11.19

Լոնդոնի էլեկտրական գնացքում գտնված ավելի քան 250 հազար ֆունտ արժողությամբ հնաոճ ջութակը վերադարձվել է սեփականատիրոջը՝ երաժիշտ Սթիվեն Մորիսին, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Sky News բրիտանական հեռուստաալիքը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հոկտեմբերի 22-ին երաժիշտը գնացք է նստել Լոնդոնի Վիկտորիա կայարանում և գործիքը դրել նստատեղի վերևում գտնվող բեռնախցիկում: Իջնելով գնացքից՝ հին ջութակը թողել է վագոնում:

«Իմ ջութակը տանն է և անվնաս: Շնորհակալություն աջակցության համար», - աղբյուրը մեջբերել է երաժշտի խոսքը:

Նշվում է, որ Մորիսը նախկինում բրիտանական լրատվամիջոցներին խնդրել էր ջութակը գտնելու հարցում աջակցել իրեն: Գործիքը պատրաստել է վարպետ Դեյվիդ Թեքլերը՝ 1709 թվականին: Բրիտանացի լրագրողներին տված հարցազրույցում նա խոստովանել էր, որ շատ է տխրել, քանի որ ցանկանում էր ջութակը պահել և հետագայում փոխանցել այլ երաժիշտների: