ՀՅԴ երիտասարդները և ԵՊՀ ուսանողները անժամկետ նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության դիմաց` պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը (տեսանյութ)

10:57 • 07.11.19

ՀՅԴ երիտասարդները և ԵՊՀ ուսանողները անժամկետ նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության դիմաց`պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 6-ին ՀՅԴ ՀԵՄ անդամները դատարկ արկղեր էին տարել ԿԳՄՍՆ շենքի դիմաց՝ պահանջելով Արայիկ Հարությունյանից հավաքել իրերն ու հեռանալ։

 

 

ՀՅԴ երիտասարդները և ԵՊՀ ուսանողները անժամկետ նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության դիմաց` պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը (տեսանյութ)