Ֆրանսիացի «սարդ-մարդը» մագլցել է Փարիզի 152 մետր բարձրությամբ երկնաքերը (տեսանյութ)
Ֆրանսիացի Ալեմ Ռոբերը, որը հայտնի է «սարդ-մարդ» մականունով, բարձրացել է Փարիզի գործարար թաղամասերից մեկում գտնվող 152 մետր բարձրությամբ Ariane երկնաքերը:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, 57-ամյա էքստրեմալին հաջողվել է հասնել բարձրահարկ կառույցի վերին հարկերին, նրան մի քանի մետր է մնացել աշտարակի տանիքին հասնելու համար: Նա չի կարողացել հասնել տանիքին և շենք է մտել պատուհանով:
Ֆրանսիացու «հերոսությունը» տեսագրել են երկնաքերի դիմացի շենքում աշխատողները, որոնց Ռոբերին շենքը բարձրանալիս նկատել են առավոտյան 11:00-ի մոտ:
Ցած իջնելով Ռոբերը հանդիպել է ոստիկանության ներկայացուցիչների հետ, որոնք հետևել են կատարվածին: Նրանք էքստրեմալին ոստիկանական բաժանմունք են ուղեկցել:
Ֆրանսիացի «սարդ-մարդը» հայտնիություն է ձեռք բերել առանց ապահովագրության և հատուկ սարքավորումների օգնության երկնաքերներ բարձրանալու իր մոլուցքով աշխարհի տարբեր երկրներում: Հոկտեմբերին նա մագլցել էր Լոնդոնի 230 մետր բարձրությամբ Salesforce Tower աշտարակը:
Quand tu as oublié ton badge #Paris #Spiderman #LaDefense pic.twitter.com/AbfIaino6v
— Eliana Maldonado (@ElianaMalcolm) November 13, 2019









