Ուրալում կինը 11 տարի փակի տակ է պահել իր երեխաներին, վերջիններիս փախուստից հետո նա ինքնասպանություն է գործել (լուսանկարներ)

17:53 • 13.11.19

ՌԴ Չելյաբինսկի մարզի Ուստ Կատավ քաղաքի 55-ամյա բնակչուհի Դինա Ազիզովան 11 տարի երեք երեխաներին`20 և 11 տարեկան աղջիկներին և 15 տարեկան որդուն, փակի տակ է պահել, գրում է woman.ru գործակալությունը:

Երեխաները հաջողացրել են փախուստի դիմել, որից հետո կինը տագնապի մեջ այրել է տունը և ինքնասպանության դիմել: Ինչպես հետաքննության արդյունքում է պարզ դարձել` կինը հոգեկան խնդիրներ է ունեցել և տարիներ շարունակ վախեցել է երեխաներին «մարդկանց մեջ թողնել»: Երեխաների գոյության մասին որևէ մեկը տեղյակ չի եղել:

Դեպքին նախորդող շաբաթ օրն ավագ դուստրը վիճաբանություն է ունեցել մոր հետ` դաստիարակչական այդ մեթոդների հետ կապված: Հասկանալով, որ ոչինչ չի փոխվի նման կերպ ապրել շարունակելու դեպքում` երեխաները փախուստի են դիմել: Հուսահատ մայրը դիմել է ոստիկանություն, որին էլ հաջողվել է գտնել երեխաներին. վերջիններս կտրականապես հրաժարվել են տուն վերադառնալ:

Երեխաների խոսքով` մայրն ինքն է զբաղվել իրենց կրթությամբ. իրենք գիտեն գրել և կարդալ, սակայն սոցիալական զարգացվածության առումով հետ են մնում իրենց հասակակիցներից: Երեխաները նաև մորից թաքուն օգտվել են ինտերնետից`չնչին կապ հաստատելով արտաքին աշխարհի հետ:

Երեխաների հայրը, որն այժմ 70 տարեկան է, վաղուց է լքել ընտանիքը`Կուրգանի շրջանում աշխատելու նպատակով:

 

Картинки по запросу На Урале мать 11 лет прятала дома троих детей и покончила с собой после их побега Источник: http://www.woman.ru/kids/medley5/article/233835/ © Woman.ru

Картинки по запросу На Урале мать 11 лет прятала дома троих детей и покончила с собой после их побега Источник: http://www.woman.ru/kids/medley5/article/233835/ © Woman.ru