Սպիտակ տան մոտ բողոքի ցույց է ընթանում՝ ընդդեմ Էրդողան-Թրամփ հանդիպմանը (տեսանյութ)

22:40 • 13.11.19

Վաշինգտոնում՝ Սպիտակ տան տարածքում, բազմաթիվ մարդիկ ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ ԱՄՆ նախագահի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման, որը կայանալու է ԱՄՆ նախագահի նստավայրում։ 

Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տվյալների՝ ցույցի մասնակիցների թիվը կազմում է 1000-3000 մարդ: Ցուցարարները պահանջում են, որ Միացյալ Նահանգները դեմ կանգնի Թուրքիայի ագրեսիային և իրավախախտումներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում:

Ցուցարարների շարքում են ինչպես ամերիկացիներ, այնպես էլ հայեր և քրդեր: Վանկարկելով «ահաբեկիչ Էրդողան» արտահայտությունը՝ նրանք պահանջում են վերջ դնել Սիրիայում թուրքական ռազմարշավին, քրդերի սպանությանը, լրագրողների ձերբակալությանը, Հայաստանի շրջափակմանը, Հայոց ցեղասպանության ժխտմանն ու եկեղեցիների պղծմանը: