Բոբ Մառլին իր մահից 38 տարի անց տարեկան 20 մլն դոլար է «վաստակում» (լուսանկարներ)
Ճամայկացի ռեգգի երգիչ, երաժիշտ, կիթառահար և կոմպոզիտոր Բոբ Մառլին իր վախճանից գրեթե 38 տարի անց համարվում է աշխարհում ամենաշատ «վաստակող» հանգուցյալ արտիստներից մեկը, գրում է MSN-ն:
Ըստ հաղորդման՝ Բոբ Մառլիի տարեկան հասույթը կազմում է 20 մլն դոլար, որը գոյանում է վերջինիս անունով House of Marley ապրանքանիշի ականջակալների, բարձրախոսների և նվագարկիչների, ինչպես նաև երաժշտի ձայնասկավառակների վաճառքից:
Forbes ամսագրի ամենաշատ «վաստակող» մահացած արտիստների ամենամյա ցանկում Բոբ Մառլին տարեկան 20 մլն եկամտով առաջատար տեղ է զբաղեցնում:
Forbes ամսագրի համաձայն՝ ցանկը թարմացվում է Nielsen Music սպառողներին հետևող ընկերության, IMDBPro-ից և այլ աղբյուրներից հավաքագրված տվյալներից ելնելով:
Չնայած նրան, որ Բոբ Մառլիի մահվանից երկար տարիներ են անցել, նա այսօր էլ համարվում է ամենահայտնի ռեգգի երգիչներից մեկը, որի «One Love», «No Woman No Cry», «Africa Unite» և «Redemption Song» երգերը վառ են պահում երաժշտի հիշատակը:
Բոբ Մառլին մահացել է մելանոմայից, 1981 թվականին:











