Մալաթիայի ոստիկանները հայտնաբերել են մարդու առևանգման մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)

21:30 • 14.11.19

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 13-ի լուսադեմին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 28-ամյա մի երիտասարդի։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:

Կոտայքի մարզի Գառնի գյուղում հաշվառված երիտասարդը 2013 թվականի հոկտեմբերից հետախուզվում էր մարդու առևանգման  մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։